Tert.am. 12-3-2012- Թեհրանում կայացած Ադրբեջանի և Իրանի Պաշտպանության նախարարներ Սաֆար Աբիևի և Ահմեդ Վահիդիի հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը ոչ մի դեպքում թույլ չի տա Իրանի դեմ ուղղված գործողություններում իր տարածքը գործածել, իսկ Իրանի նախարարը փոխանցել է իրանական կողմի` Ադրբեջանի բանակի հզորացմանը և սպառազինմանը նպաստելու պատրաստակամությունը, հաղորդում է SalamNews-ը` հղում կատարելով IRNA գործակալությոնը:
«Մենք համարում ենք, որ Բաքվի և Թեհրանի ռազմական համագործակցությունը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության երաշխիք է հանդիսանում», - ասել է Աբիևը:
Իր հերթին, Իրանի Պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին հայտարարել է. «Մեր երկու երկրների միջև հին, պատմական կապեր կան: Թշնամիների ցանկանում են այդ կապերը խաթարել, սակայն անարդյունք: Իրանը պատրաստակամություն է հայտնում նպաստել Ադրբեջանի բանակի հզորացմանը և սպառազինմանը»:Tuesday, March 13, 2012
Իրանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի զինված ուժերի ամրապնդմանը. Իրանի Պաշտպանության նախարար
Tert.am. 12-3-2012- Թեհրանում կայացած Ադրբեջանի և Իրանի Պաշտպանության նախարարներ Սաֆար Աբիևի և Ահմեդ Վահիդիի հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը ոչ մի դեպքում թույլ չի տա Իրանի դեմ ուղղված գործողություններում իր տարածքը գործածել, իսկ Իրանի նախարարը փոխանցել է իրանական կողմի` Ադրբեջանի բանակի հզորացմանը և սպառազինմանը նպաստելու պատրաստակամությունը, հաղորդում է SalamNews-ը` հղում կատարելով IRNA գործակալությոնը:
«Մենք համարում ենք, որ Բաքվի և Թեհրանի ռազմական համագործակցությունը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության երաշխիք է հանդիսանում», - ասել է Աբիևը:
Իր հերթին, Իրանի Պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին հայտարարել է. «Մեր երկու երկրների միջև հին, պատմական կապեր կան: Թշնամիների ցանկանում են այդ կապերը խաթարել, սակայն անարդյունք: Իրանը պատրաստակամություն է հայտնում նպաստել Ադրբեջանի բանակի հզորացմանը և սպառազինմանը»:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment