«Լրագիր» 7-3-2012- Կառավարության այսօրվա նիստում Հայաստանից տարածքներ հատկացվեցին Ռուսաստանին: Դա կատարվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների տեղակայման համար անշարժ գույքի փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագրով:
Հայակական դիվանագիտական առաքելությանը Մոսկվայում մեկ տարածք կտրամադրվի, իսկ դրա փոխարեն Հայաստանում մի քանի տարածքներ կտրամադրվեն ռուսական կողմին:
Մասնավորապես, ռուսական կողմին անհատույց օտարվեց Արզնիի Աղվերան հանգստի գոտում գտնվող կառավարության աշխատակազմին ամրացված 3 հա հողատարածքը` իր շենքերով և շինություններով: Գյումրի քաղաքում Ռուuաuտանի Դաշնության գլխավոր հյուպատոսության տեղակայման նպատակով անհատույց օտարվեց Երևանի Գրիգոր Լուսավորչի 13 ա հասցեում գտվող 158 քմ մակերեսով հողատարածքը:
Անհատույց ռուսական կողմին օտարվեց նաև Երևանի Աջափնյակ թաղամասում` Աշտարակ-Երևան խճուղու և Վահագնի թաղամասի հարևանությամբ գտնվող 1 հա հողատարածքը: Գյումրիից էլ սեփականատիրոջից մեկ շինություն կգնվի կառավարության միջոցների հաշվին և դարձյալ կտրամադրվի ռուսական կողմին:
Կառավարության նիստից հետո լրագրողներն արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեցին` արդյոք նպատակահարմար էր հայկական դիվանագիտությանը տրամադրվող մեկ շինության փոխարեն Հայաստանից այսքան տարածքներ հատկացնել Ռուսաստանին:
Ըստ Քոչարյանի` նրանց հատկացրած տարածքի շուկայական արժեքը ավելի քան 10 մլն դոլար է, իսկ Հայաստանում ռուսական կողմին հատկացվող տարածքների ընդհանուր արժեքը 10 հազար դոլարը չի գերազանցում: Միաժամանակ նա նշեց, որ ռուսական օրենսդրությունը թույլ չի տալիս Մոսկվայի այդ տարածքը սեփականության իրավունքով տրամադրել Հայաստանին. այն հայերն օգտագործելու են 100 տարի ժամկետով:
Wednesday, March 7, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment