Tert.am. 9-3-2012- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Թունիս կատարած այցից հետո զրուցել է լրագրողների հետ և անդրադարձել նաև «Խոջալուի ցեղասպանության»-ը նվիրված ստամբուլյան ցույցերին:
Նա ասել է, որ հանրահավաքի կազմակերպումը ճիշտ է համարում, սակայն դրա ժամանակ բացված պաստառներն ու կարգախոսները` ամոթալի:
«Այդ գրությունները ամոթալի էին և վիրավորական: Թուրքիային դա չի սազում: Այդ ցուցապաստառները պետք է չլինեին: Դրանք տգեղ էին: Ցավոք այդ տգեղ ցուցապաստառները ցույցի արժեքն ու ազդեցությունը թուլացրին», - ասել է նա:
Գյուլը անդրադարձել է նաև թուրքական բանտերում պահվող հարյուրից ավելի լրագրողների խնդրին և հայտարարել, որ դա վնասում է Թուրքիայի իմիջին:
«Դա իմ անձնական տեսակետն է, սակայն արդարադատության նախարարը «մեսիջ» է տվել և նրանց խնդրով շուտով խորհրդարան օրինագիծ կներկայացվի», - ասել է նա:
Friday, March 9, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment