Panorama.am. 16-3-2012- Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունն իր դժգոհությունն է հայտնել Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեի դեմ, ով իր Ադրբեջան կատարած այցի շրջանակներում դռնփակ հանդիպումներ էր ունեցել ընդդիմության ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
Դրա հետ կապված, ԵԱԿ-ի գործադիր քարտուղարի տեղակալ Մուբարիզ Գուրբանլին երկրի խորհրդարանում նշել է, որ Ադրբեջանը համագործակցում և փոխադարձ այցեր է իրականացնում 125 երկրների հետ:
«Գերմանիայի արտգործնախարարը կարող է Բաքվում հանդիպումներ ունենալ թե՛ ընդդիմության, և թե՛ հասարակական կազմակերպությունների հետ: Սակայն նրանց հետ դռնփակ հանդիպումներ անցկացնելը չի կարող ողջունվել: Դա դիտարկվում է որպես Ադրբեջանի ներքին գործերին միջամտություն»:
Saturday, March 17, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment