Saturday, March 10, 2012

Թուրքիան հեշտացրել է օտարազգի քաղաքացիներին աշխատանքային թույլտվություն տալու կարգը

1in.am. 10-3-2012- News Georgia-ի փոխանցմամբ՝ թուրքական կողմը մեղմացրել է օտարազգիների համար աշխատանքի տեղավորման թույլտվության գործընթացն ու պայմանները: Այս մասին հայտնում է Վրաստանի ԱԳՆ-ի հյուպատոսական դեպարտամենտը: Այդ ուղղումներն ուժի մեջ են մտել Թուրքիայի կառավարության համապատասխան հրամանի համաձայն, ըստ որի մարտի 1-ից օտարազգիները 180 օրվա ընթացքում կարող են երկրում մնալ 90 օրից ոչ ավելի: Նշվում է, որ այս արտոնությունը շնորհվել է միայն այն օտարազգիներին, որոնք ցանկանում են Թուրքիայում աշխատանքի տեղավորվել որպես աղախին, հավաքարար ու դայակ: Պայմանների մեղմացումից հետո օտարազգիներին հնարավորություն է ընձեռվել աշխատանքի պաշտոնական թույլտվության հարցով դիմել թե՛ երկրում գտնվելիս, թե՛ արտասահամանում՝ Թուրքիայի համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության միջոցով: Աշխատանքի տեղավորման թույլտվությունը տրվում է մեկ տարով, սակայն գործատուի պահանջով այն կարող է նախ երկարաձգվել 2, ապա՝ 3 տարով: Հիշեցնենք, որ 2012 թվականի փետրվարի 1-ին Թուրքիան օտար երկրների քաղաքացիների համար խստացրել էր անցագրային ռեժիմը՝ նրանց համար իր տարածքում գտնվելու ժամկետը կրճատելով մինչև 90 օրվա, ինչից հետո նրանք հաջորդ անցագիրը կարող էին ստանալ միայն 3 ամիս հետո: Իսկ 2011 թվականի դեկտեմբերի 10-ից թուրք-վրացական սահմանի հատումը հնարավոր էր դարձել ինքնության վկայականով, անձնագրի առկայությունը այլևս չի համարվում պարտադիր:

No comments: