Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն այցելելու է Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը:
Վերջինիս խոսքերով՝ Բոզդաղի ադրբեջանական այցը տեղի է ունենալու մարտի 13-14-ը, որի շրջանակներում նա մի շարք հանդիպումներ է անցկացնելու ադրբեջանցի պաշտոնյաների հետ:
Ակնկալվում է, որ մարտի 11-ին Ադրբեջան կայցելի նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի կինը՝ Սարե Դավութօղլուն, որը մասնակցելու է Բաքվում կայանալիք առողջապահական միջոցառումներին:
Saturday, March 10, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment