Tuesday, March 13, 2012

Իրանաբնակ ադրբեջանցիները «Եվրատեսիլ»-ի դեմ հոդվածների մրցույթ են հայտարարել

Panorama.am. 12-3-2012- Իրանի իսլամական հանրապետության Գում քաղաքում իրանաբնակ ադրբեջանցիների կողմից 2008 թ-ին ստեղծված «Հագգ յոլու» (Իրավունքի ուղի) գիտամշակութային ինստիտուտը «Եվրատեսիլը մեր գոյության դեմ է» կարգախոսով գրական մրցույթ է հայտարարել: Հղում կատարելով իրանաբնակ ադրեջանցիների haggyolu.com կայքին` azxeber.com-ը հայտնում է, որ կայքում գրված է, թե ինստիտուտն ընդունում է «Եվրատեսիլ»-ի սադրիչ բովանդակությունը բացահայտող հոդվածներ, բանաստեղծություններ: Մրցույթը ավարտվելու է 2012 թ-ի մայիսի 1-ին: 2012 թ-ի մայիսի 7-ին հայտարարվելու են մրցույթի հաղթողները և պարգևներ են հանձնվելու: Հաղթողների պարգևատրման արարողությունը անցկացվելու է Իրանի Գում քաղաքում: Մրցույթին կարող են մասնակցել միմիայն Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող անձինք: Մրցույթում առաջինից երրորդ տեղերը զբաղեցրածներին դրամական, իսկ 4-10-րդ տեղերը զբաղեցրածներին` թանկարժեք պարգևներ է նախատեսվել: «Հագգ յոլու» գիտամշակութային ինստիտուտը ստեղծել է 1995-2000 թթ-երին Իրանում գործող «Ադրբեջանի մշակութային կենտրոն» և 2000-2008 թթ-երին գործող «Նուռ» մշակութային կենտրոն կոչված գիտա-կրոնական կենտրոնների հիմքի վրա:

No comments: