Wednesday, March 7, 2012

Իրանի դեմ պատերազմ սկսելու կոչ անողները պետք է մտածեն դրա հետևանքների մասին. Օբամա

News.am. 7-3-2012- նախագահ Բարաք Օբաման ամերիկացի քաղաքագետներին կոչ է արել դադարեցնել Իրանի դեմ պատերազմ սկսելու կոչերը: «Նրանք, ովքեր պատերազմի մասին խոսում են որպես սովորական գործի մասին և կոչ են անում այն սկսել, պետք է ամերիկացի ժողովրդին բացատրեն բոլոր հետևանքները, պետք է ներկայացնեն դրա գինը և հետևանքները: Ճիշտ չի լինի համարել, որ այդպիսի որոշումը (Իրանին հարվածելու) կարող է ընդունվել մոտակա օրերի կամ ամիսների ընթացքում: Լուծման համար դեռևս կան դիվանագիտական հնարավորություններ»,- ասել է Բարաք Օբաման՝ Սպիտակ Տանը տեղի ունեցած համաժողովի ժամանակ: Նախօրեին ԱՄՆ նախագահի թեկնածու հանրապետական Միթ Ռոմնին հայտարարել էր, որ ընտրություններում հաղթելու դեպքում մտադիր է ավելի խիստ երկխոսություն իրականացնել Իրանի հետ, ընդհուպ մինչև այդ երկրի տարածքի ռմբակոծումը: Օբաման լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ԱՄՆ–ը թույլ չի տա, որպեսզի Իրանն ատոմային զենք ունենա: «Մենք կիրառում ենք դիվանագիտություն, որպեսզի թույլ չտանք դա: Այժմ կարևոր է իրանական խնդրին զուսպ, մտածված մոտեցում ցուցաբերել»,- ասել է Օբաման՝ ընդծելով, որ նախագահի վարչակազմը հակված է Իրանի հետ բացառապես խաղաղ բանակցություններ վարել:

No comments: