Wednesday, March 14, 2012

Օբաման երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները

News.am. 13-3-2012- ԱՄՆ նախագահ Բարաք Օամաբան այսօր` մարտի 13-ին, հրամանագիր է ստորագրել, որով եւս մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները: Նախագահի կողմից ստորագրված փաստաթղթում նշվում է, որ պատժամիջոցները երկարաձգվում են այն պատճառով, որ Իրանի կառավարության գործողություններն ու քաղաքականությունը շարունակում են ոչ օրդինար եւ բացառիկ սպառնալիք ստեղծել ԱՄՆ-ի ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության եւ տնտեսության համար»: Նշենք, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցներ է կիրառել դեռեւս 1995-ին:

No comments: