Tert.am. 7-3-2012- Նախիջևանում ավարտվել է Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Էլմար Մամեդյարովի, Ահմեթ Դավութօղլուի ու Ալի Աքբար Սալեհիի հանդիպումը, որի ընթացքում նախարարները քննարկել են Հարավային Կովկասին առնչվող հարցեր, անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին:
Դավութօղլուն առանձնազրույցներ է ունեցել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Իրանի պաշտոնակցի հետ: Ալի Աքբար Սալեհիի հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Մերձավոր Արևելքի խնդիրներից, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագից:
«Մենք հուսով ենք, որ կլուծվեն Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա բոլոր վիճելի խնդիրները, ինչից հետո մենք Հայաստանի, Վրաստանի ու Ռուսաստանի հետ կարող ենք հասնել տարածաշրջանի զարգացման նոր մակարդակի», -հանդիպումներից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է Ահմեթ Դավութօղլուն:
Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին եռակողմ հանդիպումն արդյունավետ է գնահատել, հայտնում է ԱՊԱ-ն: Նա հայտարարել է, որ երեք ժողովուրդները պատմական ամուր կապեր ունեն:
«Իրանը, Թուրքիան ու Ադրբեջանն ունեն 170 միլիոն բնակչություն և կարող են ստեղծել մեծ ու կարևոր միասնական շուկա»,- հայտարարել է նա:
Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին` Սալեհին հիշեցրել է, որ Իրանը կողմնակից է խնդրի խաղաղ լուծմանը:
Նախարարների հաջորդ եռակողմ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին` Վանում:
Thursday, March 8, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment