ԱՄՆ Սենատում Թուրքիայում Հայոց եկեղեցու բռնագրավված գույքի վերադարձման մասին օրինագիծը ընդունվելու մեծ շանսեր ունի: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը` անդրադառնալով Թուրքիայում Հայոց եկեղեցու բռնագրավված գույքի վերադարձման մասին օրինագծին:
Ըստ նրա` սփյուռքը բավականին հետաքրքիր քաղաքականություն է որդեգրել: «Փաստորեն, մենք ընտրում ենք այլընտրանք Ցեղասպանության ճանաչմանը, ավելի թեթև բան ենք առաջարկում: Շատ հնարավոր է, որ ամերիկյան սենատորները, որպես այլընտրանք նախընտրեն չարյաց փոքրագույնը և ընդունեն այս օրինագիծը, որը կարող է բավականին մեծ ազդեցություն ունենալ»,- նշեց Ա. Շաքարյանը` հիշեցնելով, որ անցած տարի այս նույն սխեմայով մի օրինագիծ ընդունվեց ԱՄՆ-ում: Թուրքագետի գնահատմամբ` խնդիրն այն է, որ այս օրինագիծը ավելի բարոյախրատական իմաստ ունի և Թուրքիայի ներքին գործերի մեջ չի կարող ներգրավվել, այսինքն` բարոյական ապտակ է Թուրքիային: Նրա համոզմամբ` հաշվի առնելով նաև այն, որ ԱՄՆ-ն բավականին կրոնասեր, քրիստոնյա ժողովուրդ է, այս օրինագիծը ընդունվելու մեծ շանսեր ունի:
Հիշեցնենք, որ ամերիկացի սենատորներ Սքոթ Բրաունը, Դայան Ֆեյնշտեյնը և Մարկ Կիրկն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին կոչ են արել կրոնական փոքրամասնությունների հետ կապված մի շարք հարցերում ճնշումներ բանեցնել Թուրքիայի վրա: Խոսքը քրիստոնյաներից խլված կրոնական ունեցվածքը (եկեղեցիներ, վանքեր, դպրոցներ, հուշարձաններ, հիվանդանոցներ, շարժական գույք՝ ձեռագրեր և այլն) վերադարձնելու, կրոնական փոքրամասնություններին դավանանքի լիակատար ազատություն շնորհելու, հոգևոր կրթություն ստանալու հարցում խոչընդոտներ չհարուցելու, ինչպես նաև աղքատների ու անապահովների հարցերով զբաղվող նախարարություն ստեղծելու մասին է:
Monday, March 12, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment