«Լրագիր» 29-2012- Ադրբեջանը և Թուրքիան պաշտոնապես ողջունել են Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի որոշումը ցեղասպանության փաստը հերքելու քրեականացման օրինագծի մերժումը: Հատկանշական է, որ օրինագծի մեջ Թուրքիային կամ Ադրբեջանին վերաբերվող ոչ մի խոսք չկա, այնտեղ խոսվում է ժխտման առհասարակ անթույլատրելիության մասին: Չնայած որ Ֆրանսիան որպես ցեղասպանություն ճանաչել է միայն հայերի և հրեաների դեպքերը, իսկ Հոլոքոսթի ժխտումն արդեն քրեականացված է, պարզ է, որ խոսքը գնում է հայերի ցեղասպանության մասին:
Թուրքիան և Ադրբեջանը հաղթանակ տոնում են, սակայն անհասկանալի է, թե ում նկատմամբ: Հայերի հանդե՞պ, թե՞ եվրոպացիների, ովքեր հասել են իրենց նպատակին, օգտագործելով հայկական «մահակը»:
Հայաստանը ոչ կշահեր, ոչ էլ կկորցներ, եթե ընդունեին այդ օրենքը: Հենց քննարկման գործընթացն արդեն տվեց հայերին այն, ինչ ակնկալվում էր. ցեղասպանության թեմայի ակտուալացում, ինչպես նաև, գործնականորեն, Թուրքիայի ԵՄ մտնելու թեմայի փակումը: Ստամբուլում տեղի ունեցած բոլոր բողոքներից, սպառնալիքներից և հակահայկական ակցիաներից հետո դժվար Եվրոպայում ինչ-որ մեկը շարունակի պայքարել Թուրքիայի եվրաինտերգրման համար: Գործընթացը վերջնականորեն դուրս մղեց Թուրքիային Եվրոպայի ընկերների խմբից, թողնելով նրան ժամանակավոր իրավիճակային դաշնակցի վիճակում:
Ինչ վերաբերվում է Եվրոպային, ապա նրանք նույնպես հայերի օգնությամբ հասան իրենց նպատակին՝ ներառել Թուրքիային հակաիրանական և հակասիրիական թմի մեջ, և ռադար տեղադրել նրա տարածքում:
Հավանական է, որ կային նաև ուրիշ նպատակներ, և այն, որ օրինագիծը չանցավ, խոսում է նրա մասին, որ նպատակներն իրականացված են:
Ուրեմն, Թուրքիային և Ադրբեջանին պետք չէ հաղթանակ տոնել: Ավելի լավ է զգուշությամբ սպասեն, թե երբ է հաջորդ անգամ բարձրանալու հայկական «մահակը»:
Նաիրա Հայրումյան
Thursday, March 1, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment