News.am. 29-2-2012- Թուրքիայի նախագահ Աբդոււլահ Գյուլը Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշման հետ կապված հանդես է եկել մեկնաբանությամբ։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը նշել է, թե Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առկա պատմական վեճը կարող է լուծվել միայն 2 երկրների միջեւ։ «Սխալ է, երբ 3-րդ երկրներն են խառնվում։ Այն չի օգնում, ընդհակառակը՝ գործը փակուղի է մտցնում։ Թուրքիան շատ համարձակ միտք էր առաջարկել՝ ստեղծել պատմաբանների համատեղ հանձնաժողով»,-ասել է Թուրքիայի նախագահը։
Աբդուլլահ Գյուլը նշել է, թե Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն իր որոշումով փրկեց Ֆրանսիայի համբավը։
Thursday, March 1, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment