Saturday, March 3, 2012

Դավութօղլուն` տարվա մարդ Բոսնիայում

Tert.am., 2-3-2012- Բոսնիա-Հերցեգովինայում հրատարակվող Dnevni Avaz պարբերականը 2011 թվականի տարվա մարդ է հռչակել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին: Թերթի գլխավոր խմբագիր Ֆարուք Վելեն տեղեկացրել է, որ տարվա մարդուն ընտրել է ժյուրին: Մրցանակը Դավութօղլուին է բաժին հասել` Բալկանների նկատմամբ ունեցած հետաքրքրության եւ Բոսնիա-Հերցեգովինայի խնդիրների հանդեպ ցուցաբերած աջակցության համար: Խմբագրի խոսքերով` Դավութօղլուին հաջողվել է առանց Բալկանների ներքին գործերին խառնվելու աջակցել խնդիրների լուծմանը: «Դավութօղլուն անցած տարի մի քանի անգամ այցելել է Բոսնիա-Հերցեգովինա եւ նույնիսկ Ռամադանի առաջին օրն ընտանիքի հետ անցկացրել է այդ երկրում», - ասել է Ֆ. Վելեն` ավելացնելով, որ Դավութօղլուն աջակցում է նաեւ Բոսնիա-Հերցեգովինայի տնտեսական զարգացմանն ու համագործակցության շրջանակների մեծացմանը: Ֆարուք Վելեն տեղեկացրել է, որ մրցանակը Դավութօղլուին կհանձնի նրա` Բոսնիա-Հերցեգովինա կատարելիք այցի ընթացքում, կամ ինքն անձամբ կմեկնի Անկարա, մրցանակը հանձնելու համար:

No comments: