ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակ Երեւան: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Թուրքիան չկատարեց Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու իր ստանձնած պարտավորությունները:
Նախարարն այդ մասին ասել է Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանում` հանդիպում ունենալով Հայաստան- Շվեյցարիա խորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Շվեյցարիայի միջնորդությանը` Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել գործադրված ջանքերը:
Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ` եթե ձեռք բերված արդյունքները շարունակություն չունեցան, բոլորի համար ակնհայտ է, որ դա եղավ ոչ թե միջնորդական ջանքերի պակասի պատճառով կամ ձեռք բերված պայմանավորվածությունները Հայաստանի կողմից հարգելու թերացման պատճառով, այլ որ Թուրքիան չկատարեց իր ստանձնած պարտավորությունները:
Բաքվում Իրանի գործակալների ձերբակալությունը կարող է դիվանագիտական հարաբերությունների խզմամբ ավարտվելՀինգշաբթի 15 Մարտ 2012 09:42“Կոմերսանտ FM”-ի մեկնաբան Կոնստանտին Էգերտը Երեւան: Մեդիամաքս: Բաքվում Իրանի գործակալների ձերբակալությունը վկայում է Ադրբեջանի եւ Իրանի հարաբերություններում իրական ճգնաժամի մասին, որը կարող է դիվանագիտական հարաբերությունների խզմամբ ավարտվել:
Thursday, March 15, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment