...Հետևից տանելով նաեւ երկրի իշխանություններին
Panorama.am. 15-3-2012- Պատմական փորձը վկայում է, որ Վրաց ուղղափառ եկեղեցու հոգևորականության և նրան աջակցող Վրաստանի քաղաքական շրջանակների՝ դարերի պատմություն ունեցող հակահայ տրամադրությունները կոնկրետ գործողությունների վերածվելու պարագայում վաղ թե ուշ փոխարկվում են բումերանգի, որ հարվածում է հենց սեփական ժողովրդի բուն շահերին։
Այս մասին գրում է «Հայոց աշխարհը»:
«Ներկայումս Վրաստանում բուռն քննարկումների առարկա դարձող Թուրքիայի, Աբխազիայի, Իսրայելի և այլ երկրների «վրաց հոգեւոր ժառանգության» վերադարձի հարցը վերածվում է կատարյալ զավեշտի, քանզի հենց իրենց երկրի մայրաքաղաքի սրտում գտնվող Հայաստանյայց եկեղեցու հոգեւոր ժառանգության վերադարձի շուրջ Վրաց ուղղափառ եկեղեցին ստեղծել ու շարունակում է ստեղծել արհեստական խոչընդոտներ։
Այսպես. Թբիլիսիի անվիճելիորեն հայոց եկեղեցիների վերադարձի փոխարեն փորձելով ձեռք գցել իրեն չպատկանող Լոռու մարզի հայ-քաղկեդոնական հուշարձանները, Վրաց եկեղեցին շատ չանցած կանգնեց մի նոր խնդրի՝ Աբխազիայում գտնվող վրաց ուղղափառ հուշարձանների հարցի առջեւ։ Եվ բնական է, որ ուղղափառ աբխազներն իրենց հերթին փակեցին նման հոգևոր-կրոնական «պահանջատիրության» ճանապարհը։
Ավելին՝ Վրաց եկեղեցին այժմ ստիպված է ամեն ինչ անել խափանելու Աբխազիայի ուղղափառ եկեղեցու առանձնանալու ձգտումը՝ բերելով այն «փաստարկը», թե իբր ինքն ունի առաքելական բնույթ, այսինքն՝ հիմնվել է առաջին առաքյալների կողմից։ Այս «փաստարկը» անտեսում է այն պատմական իրողությունը, որ մինչև 7-րդ դարի սկիզբը վրացիները հոգևոր առումով մաս են կազմել Հայաստանյայց Եկեղեցուն»:
Thursday, March 15, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment