Panorama.am. 10-3-2012- Քիչ առաջ ՀՀԿ 13-րդ համագումարը ընտրեց ՀՀԿ նախագահին: Նախքան ընտրությունը` ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հովիկ Աբրահամյանը իր ելույթում նշեց, որ, հաշվի առնելով ՀՀԿ տարածքային կառույցներից և համագումարին ներկա պատվիրակների կողմից ստացված առաջարկները, ինչպես նաև` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փորձն և հանրային մեծ հեղինակությունը, ՀՀԿ-ն առաջադրում է հենց նրա թեկնածությունը` իբրև կուսակցության նախագահ:
Տեղի ունեցած բաց քվեարկությամբ համագումարին ներկա 1800-ից ավելի պատվիրակները միաձայն հավանության արժանացրին Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ընտրությունից հետո իր ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնեց իր շնորհակալությունը. «Ես ամենայն պատասխանատվությամբ և եռանդով կշարունակեմ ՀՀԿ-ի ղեկավարումը՝ ի փառս հայրենիքի և ժողովրդի»:
Sunday, March 11, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment