Tert.am. 10-3-2012- Թուրքիայի խորհրդարանի Սահմադրական հանձնաժողովը նոր Սահմանադրության հետ կապված հարցերը քննարկելու համար խորհրդարան է հրավիրել նաև հայ համայնքի ներկայացուցիչներին:
Քննարկումը, որին կմասնակցի Պոլսո պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը և համայնքի այլ ներկայացուցիչներ, տեղի է ունենալու երկուշաբթի օրը` մարտի 12-ին:
Ինչպես տեղեկացնում է Haberturk-ը, նույն օրը հանձնաժողովը լսելու է նաև մի քանի հասարակական կազմակերպությունների` թուրք կանանց, հաշմանդամների և այլ խմբերի հարցերով զբաղվողների կարծիքները:
Հիշեցնենք, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը վերջերս խոսելով նոր Սահմանադրության մասին, հայտարարել էր, որ Թուրքիայի Սահմանադրությունից պետք է վերացնել այն կետը, ըստ որի Թուրքիայում ծնված յուրաքանչյուր քաղաքացի համարվում է թուրք:
Sunday, March 11, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment