Wednesday, March 14, 2012

Վրաստանի պատրիարքը շնորհավորել է Պուտինին

Tert.am. 13-3-2012-Վրաց Պատրիարք Իլիա Երկրորդը նանակ է հղել Ռուսաստանի վարչապետ Վլադիմի Պուտինին, որով շնորհավորել է` նախագահական ընտրություններում ունեցած հաղթանակի կապակցությամբ, և հույս է հայտնել, որ Ռուսաստանի ու Վրաստանի բարիդրացիական հարաբերությունների վերականգնման հույս է հայտնել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: «Կարծում ենք, որ Ձեր մեծ փորձը կնպաստի մեր երկրում խաղաղության և բարեկեցության հաստատմանը», - ասված է ուղերձում: Իլիա Երկրորդը նշել է, որ վրացիները և ռուսները նույնադավան ժողովուրդներ են` «դա այն է ինչ նրանց մերձեցնում է»: Սակայն, ոչ Վրաստանը, ոչ Վրաստանի պատրիարքությունը, երբեք չեն համակերպվի Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի կորստի հետ: Համայն Վրաստանի Պատրիարքը վստահ է, որ վաղ թե ուշ Վրաստանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի, սակայն նա հույս է հայտնում, որ դա տեղի կունենա Պուտինի ղեկավարման շրջանում: «Ձեզ առողջություն, իսկ Ռուսաստանին բարգավաճում ենք ցանկանում», - ասված է պատրիարքի նամակում:

No comments: