Tert.am. 6-3-2012- Յունուս Զեյրեքի հեղինակած «Այս թղթապանակը վերցնում եմ» վերնագրված գիրքը, որը հայության հասցեին վիրավորական արտահայտություններ է պարունակում, անվճար բաժանվել է Ստամբուլի Քարթալի շրջանի դպրոցներում:
Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, գրքի ամեն էջում ռասիստական արտահայտություններ են տեղ գտնում:
Գրքում վիրավորական արտահայտություններ կան նաև թուրք գրողների և մտավորականների հասցեին: «Հեղինակը խտրական, ռասիստական արտահայտություններ է արել նաև Օրհան Փամուկի, Էջե Թեմելքուրանի, Ջան Դյուդարի և այլոց հասցեին: Անմասն չեն մնացել նաև «Մեր հայ եղբայրներից ներողություն ենք խնդրում» ակցիայի մասնակիցները. անուն առ անուն նշելով նրանց՝ հեղինակը որակել է «մեր միջի սատանա», «գաղտնի հայ», «անարյուն», «անազգ» և այլ արտահայտություններով»,- գրում է CNNturk-ը,:
Շրջանի Կրթության վարչության հրահանգով բաժանված գրքերից պատմության և գրականության ուսուցիչներին նույնպես բաժին է հասել. նրանցից յուրաքանչյուրին, ստորագրության դիմաց, ատելություն սերմանող գրքի 10-ական օրինակ է բաժանվել:
Ռասիզմ պարունակող գրքի գլուխներն անվանվել են` ն «Մի դավաճանության անատոմիա», «Նման հարևանը թշնամի է» և այլն: Թուրքիայի Կրթության նախարարությունը դեռևս որևէ մեկնաբանություն չի տվել:
Wednesday, March 7, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment