News.am. 6-3-.2012- Ադրբեջանի հայատյաց հայտարարությունները պետք է արժանանան միջազգային հանրության գնահատականին: Այս մասին, այսօր` մարտի 6-ին, Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպմանը հաջորդած բրիֆինգում հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Հանդիպմանը քննարկվել են նաեւ Լեռնային Ղարաբաղի բանակցությունների վերջին զարգացումները: Ադրբեջանը կտրականապես մերժում է վստահության կառուցման ցանկացած առաջարկ՝ դա ուղղված լինի տարածաշրջանի համագործակցության խթանմանը, թե՝ շփման գծում լարվածության թուլացմանը: Օրինակ՝ Ադրբեջանը դեմ է դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու առաջարկին, եւ շփման գծում արձանագրված դեպքերի հետաքննությանը: Ավելին, Ադրբեջանի նախագահը մի քանի օր առաջ հայտարարեց, որ այդ երկրի թիվ մեկ թշնամին համայն աշխարհի հայերն են»,- ասաց նախագահը՝ ավելացնելով, որ Գլխավոր քարտուղարի հետ համամիտ են եղել, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, եւ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Tuesday, March 6, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment