1in.am. 12-3-2012-Israel Defense պարբերականի փոխանցմամբ՝ իրանական իշխանությունները շարունակում են արտասահմանից գնել նոր զինատեսակներ, ինչպես նաև ընդլայնել սեփական զենիթա-հրթիռային համալիրների արտադրությունը:
Պարբերականն ընդգծում է, որ Իրանն իր դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների պայմաններում ժամանակ չի կորցնում. հավաստի աղբյուրները վկայում են, որ Իրանը սկսել է «Շահին» տիպի իր առաջադեմ զենիթա-հրթիռային համալիրների արտադրություն:
Ըստ իրանական կողմի՝ այդ հրթիռն ունակ է մինչև 40 կիլոմետր բարձրության վրա խոցել թշնամական ինքնաթիռը: Թեև Իրանը պնդում է, որ ինքնուրույն է մշակել այս նոր հրթիռը, սակայն իսրայելական կողմի գնահատմամբ՝ առանց օտար տեխնոլոգիական միջամտության Իրանին չէր հաջողվի միայնակ գլուխ բերել այս նախագիծը:
Իրանն այս քայլին է գնացել՝ հասկանալով, որ Ռուսաստանն իրեն չի վաճառի С-300 զենիթա-հրթիռային համալիրներ: Թեև ոչ պաշտոնական տվյալներով՝ Իրանը գնել է 4 այդպիսի զենիթա-հրթիռային համալիր, որոնցից երկուսը գտնվում են Բելառուսում:
Monday, March 12, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment