Thursday, March 15, 2012

SMS-ները կարելի կլինի ուղարկել հայատառ

Tert.am. 15-3-2012- Բջջային հեռախոսներից SMS հաղորդագրությունները պետք է լինեն նաեւ հայատառ: Այսօր` մարտի 15-ին կառավարության նիստում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա հենց նիստի ընթացքում հարց ուղղեց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, թե ինչ է հարկավոր անել դրա համար: Ռ. Նազարյանի պարզաբանմամբ` ՀԾԿՀ-ն արդեն իսկ քննարկումներ է կատարել բջջային կապի երեք օպերատորների հետ, ու կարծես թե լուծումներ գտնվել են: Անհրաժեշտ է, մասնավորապես, սարքավորումներ արտադրողներին պատվիրել` իրականացնելու ծրագրային փոփոխություններ: Տ. Սարգսյանը նշեց, որ «Նոկիան» արդեն իսկ արտադրում է հեռախոսներ` հայատառ ծրագրերում, սակայն Ռ. Նազարյանի տեղեկացմամբ` նման ապարատների ծավալը շուկայում չի անցնում 1-2%-ից:

No comments: