1in.am. 15-3-2012- Eeuronews-ին տված հարցազրույցի ժամանակ Իրանի գերագույն ղեկավարի խորհրդական Մոհամեդ Լարիջանին հայտարարել է, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ժամանակը մոտենում է իր ավարտին, թեև ֆորմալ առումով նրա նախագահական լիազորությունների ավարտին դեռ մեկ տարի կա:
Լարիջանին անդրադարձել է նաև Իրանի միջուկային ծրագրի խնդրին. «Ես ինձ դնում եմ ամերիկյան ժողովրդի տեղը: ԱՄՆ-ում անհավանական բան է տեղի ունենում. հասարակական կարծիքի ձևավորման ու ընտրություններում հաղթելու համար քաղաքական գործիչները նախ քայլեր են ձեռնարկում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱՄՆ-ում հրեական լոբբիի աջակցությունը ստանալու ուղղությամբ: Միայն դրանից հետո նրանք փորձում են միավորներ հավաքել բուն ամերիկացիների շրջանում:
Մեր միջուկային ծրագիրը թափանցիկ է, և դա հայտնի է բոլորին: Կարծում եմ, որ հակառակը պնդող ամերիկացի քաղաքական գործիչները դրանով իսկ իրենց ժողովրդի ուշադրությունը շեղում են ԱՄՆ-ի համար այժմեական տնտեսական խնդիրներից:
ԱՄՆ-ը կարող է մեր միջուկային ծրագրի հարցը քննարկել մեզ հետ, սակայն մենք հրամաններ չենք ընդունում: Ամերիկացիների նմանատիպ լիդերությունը հնարավոր է՝ ընդունելի է Գերմանիայի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի համար, միայն թե ոչ իրանցիների համար:
Խնդրի սկզբնաղբյուրներն ակնհայտ են: Իրանն այնպիսի պետություն է, որն ընդլայնում է իր հեղինակությունն ու ազդեցությունը տարածաշրջանում՝ չնայած իր սոցիալական ու քաղաքական առանձնացող համակարգին:
Իրանի ժողովրդավարությունն առանձնահատուկ է: Այն հենված է ոչ թե լիբերալ աշխարհիկության, այլ իսլամական ռացիոնալիզմի վրա: Դրա շնորհիվ Իրանը երեք տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ի խամաճիկից վերածվել է գիտության ու տեխնոլոգիաների ոլորտի առաջատարներից մեկի»։
Thursday, March 15, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment