
Tert.am. 16-4-2012- Պաշտոնական Անկարան, Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ պատրաստվում է լայնածավալ արշավ սկսել` օգտագործելով աշխարհում հայտնի 1000 թուրքերի ներուժը. տեղեկացնում է «Հյուրիյեթ»-ը:
Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը 2012 թ.-ի սեպտեմբերի 15-ին կհանդիպի թուրքական սփյուռքի ներկայացուցիչների հետ: Աշխարհի տարբեր երկրներում գտնվող մոտ 1000 թուրքեր կհավաքվեն Ստամբուլում կամ Անկարայում:
Թուրքական սփյուռքը հայկական պնդումների դեմ կպայքարի ադրբեջանական համայնքների հետ միասնաբար գործելով:
«Հայկական պնդումներն անհիմն են և թուրքական համայնքը կքննարկի այդ ամենն աշխարհին ներկայացնելու ճանապարհները: Այդ նպատակով Թուրքիա կգան մշակույթի և արվեստի աշխարհահռչակ դեմքեր` գրողներ, դերասաններ, ռեժիսորներ»,- գրում է «Հյուրիյեթ»-ը:
Թուրքերը պատրաստվում են նաև ակտիվ ինտերնետային քարոզչություն նախաձեռնել:
«Մեր օրերում որոնողական համակարգերում անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներով հակաթուրքական նյութեր շատ կան: Այդ պատճառով էլ Թուրքիան օտար լեզուներով Թուրքիայի տեսակետները ներկայացնելու ճանապարհներ է փնտրելու»,- գրում է պարբերականը:
Թուրքական սփյուռքի ներկայացուցիչները նաև աշխատելու են արտերկրում գործող հասարակական կազմակերպությունների հետ:
Պարբերականը նշում է, որ սեպտեմբերի 15-ը պատահական չի ընտրվել: 1915թ.-ի հենց սեպտեմբերի 15-ին Նուրի Փաշայի գլխավորությամբ գործող ադրբեջանա-օսմանական զորքերը ազատագրեցին Բաքուն:
No comments:
Post a Comment