տարելիցին Վրաստանում ավելի քան 40 հասարակական կազմակերպություններ և Հայ առաքելական եկեղեցու ծխական համայնքները դիմել են նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն, խորհրդարանի նախագահին և բոլոր պատգամավորներին, ինչպես նաև Թբիլիսիի քաղաքապետին` կոչ անելով պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հաղորդում է Regnum-ը: Փաստաթղթում մասնավորապես ասվում է. «Կոչ ենք անում Ձեզ` ըմբռնումով և հարգանքով վերաբերվել հայկական ծագումով Վրաստանի քաղաքացիների` Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման և դատապարտման արդար պահանջին»: Հիշեցնենք, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստը պաշտոնապես ճանաչել են ավելի քան 20 պետություն, մի շարք միջազգային կազմակերպություններ և հարյուրավոր տարածքային վարչական կառույցներ: Մասնավորապես ԱՄՆ-ում 43 նահանգ պաշտոնապես ճանաչել են Ցեղասպանության փաստը: Նմանօրինակ դիմումներ հայերը բազմիցս են հղել Վրաստանի ղեկավարներին, սակայն մինչ օրս Վրաստանը Ցեղասպանության փաստը չի ճանաչել: Փորձագետների կարծիքով` դա առաջին հերթին պայմանավորված է Վրաստանի` Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած ջերմ հարաբերություններով:
Monday, April 23, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment