Thursday, April 19, 2012

Ադրբեջանն իրանա-ադրբեջանական սահմանին 30 միավոր տանկ է տեղակայել

Panorama.am.18-4-2012- Ադրբեջանն իրանա-ադրբեջանական սահմանին 30 միավոր տանկ է տեղակայել: Այդ մասին հաղորդում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը: Համաձայն տեղեկատվության` իրանա-ադրբեջանական սահմանում գտնվող բնակավայրերի բնակիչների տեղեկացմամբ` վերջին օրերին Բիլե Սավար և Փարսաբադ բնակավայրերի մոտակայքում իսրայելական արտադրության 30 միավոր տանկեր են անցել, որոնք տեղակայվել են Իմիշլի բնակավայրում: Իրանական աղբյուրը նշում է, որ Ադրբեջանի նման գործողություններն աննախադեպ են, որոնք սահմանային շրջանի բնակիչների մոտ հարցերի տեղիք են տալիս:

No comments: