Sunday, April 22, 2012

Freedom House-ը կոչ է արել հետաքննել Վանաձորի գրասենյակի միջադեպը

Tert.am. 21-4-2012- Freedom House ամերիկյան հասարակական իրավապաշտպան
կազմակերպությունը կոչ է անում հայաստանյան իշխանություններին անհապաղ և անկախ հետաքննություն սկսել ապրիլի 16-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վրա տեղի ունեցած հարձակման առնչությամբ և այն բանի, թե ինչու ոստիկանության ուժերին չի հաջողվել հանդարտեցնել ամբոխին կամ միջամտել, երբ իրավիճակը սկսել է բռնարարքի բնույթ ստանալ: Այնուհետև կազմակերպությունը հիշեցնում է, որ ապրիլի 16-ին Վանաձոր քաղաքում մոտ 200 մարդ հավաքվել է ՀՔԱ-ի գրասենյակի մոտ` ադրբեջանական ֆիլմերի փառատոնի դեմ բողոքի ցույցի, որը վեր է ածվել բախումների: Հավաքվածները հեռացել էին միայն այն բանից հետո, երբ գրասնյակի նախագահ Արթուր Սաքունցը տեղեկացրել է, որ փառատոնը հետաձգվում է: Freedom House-ը այնուհետև հիշեցնում է Արցախյան պատերազմի մասին և գրում, որ «էթնիկ և տարածքային լարվածությունը հայ և ազերի բնակչության միջև մնում է մեծ»:

No comments: