Tuesday, April 17, 2012

Իրանը վերականգնում է Եգիպտոսի հետ՝ նախկինում խզված հարաբերությունները

Իրանի իշխանությունները պատրաստ են Եգիպտոսին օգնություն և աջակցություն ցուցաբերել տնտեսության բոլոր ոլորտներում, ինչպես նաև պատրաստ են միջուկային էներգիայի արտադրության տեղնոլոգիաներ տրամադրել, այս մասին հաղորդում են եգիպտական ԶԼՄ-ները` հղում կատարելով Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Սալեհիի ապրիլի 16-ի հայտարարությանը: «Իրանը պատրաստ է Եգիպտոսին ամեն տեսակի օգնություն և աջակցություն տրամադրել, և առաջին հերթին, միջուկային էներգիայի ստացման տեխնոլոգիաներ», - հայտարարել է Իրանի արտգործնախարարը: Սալեհին նշել է, որ Թեհրանը եգիպտական կողմին նաև կարող է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կողմից նախատեսված շրջանակներում տրամադրել միջուկային վառելիք: Նշենք, որ երկուշաբթի Իրանի արտգործնախարար Ալի Սալեհիին կոչ է արել վերականգնել Իրանի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունները` դեսպանատների մակարդակով: Երկու երկրների միջև հարաբերությունները խզվել էին 1978թ., երբ Եգիպտոսը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ:

No comments: