1in.am. 22-4-2012- Ինչպես պարզել են գիտնականները, կոֆեինը մեր տեսողության պաշտպանն է: Տոկիոյի համալսարանի բժշկական դպրոցի մասնագետներն ապացուցել են, որ կոֆեինը բարձրացնում է աչքի խոնավացումը` բարելավելով արցունքագեղձերի աշխատանքը: Սուրճի հաճախ օգտագործումը թույլ է տալիս վերացնել «չոր աչքի» սինդրոմը (աչքի եղջերաթաղանթի չորացում): Այս մասին գրում է Medical Xpress-ը: Այդ ախտանիշի ի հայտ գալն ուղեկցվում է աչքերի հոգնածությամբ, ծակոցներով, աչքերը լույսի նկատմամբ դառնում են գերզգայուն: Հետազոտությանը մասնակցել է 78 մարդ: Նրանք ընդունել են կոֆեին: Արդյունքում նրանց մոտ արցունքարտադրությունն ուժեղացել է, չնայած 13 տոկոսի մոտ «չոր աչքի» ախտանիշը շարունակել է դրսևորվել: Կոֆեինը մեծացնում է նաև օրգանիզմի այլ հեղուկների արտադրությունը: Հետազոտության արդյունքների մանրակրկիտ ուսումնասիրությունը մասնագետներին թույլ կտա ապագայում հեշտությամբ պայքարել ախտանիշի դեմ, որն առավել հաճախ դրսևորվում է համակարգչից անբաժան մարդկանց մոտ:
Sunday, April 22, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment