հիշատակի արարողությունները: Հիմնական միջոցառումը տեղի է ունենալու Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, որտեղ 1915 թ.-ի զոհերի հիշատակը հարգելուց բացի կհիշեն նաև անցյալ տարվա ապրիլի 24-ին սպանված հայազգի զինծառայող Սևակ Շահին Բալըքչըին: «Նոր զարթոնք» կազմակերպությունը Սևակի հիշատակին նվիրված միջոցառում կկազմակեպի նաև այսօր: Թուրքիայի «Մարդու իրավունքների պլատֆորմ» և «Ընդդեմ ռասիզմի և ազգայնականության» կազմակերպությունները Թաքսիմում ապրիլի 24-ին միջոցառում , ապա նաև մամուլի ասուլիս կկազմակերպեն: Միջոցառումը տեղի կունենա Թուրքական իսլամական ստեղծագործությունների թանգարանի առջև: Կազմակերպիչները տեղեկացրել են, որ անցյալ տարի, հենց նման ակցիայի ընթացքում են լսել, որ Բաթմանում հայազգի զինծառայող է սպանվել: Այս տարի ցեղասպանության զոհերի հիշատակին զուգահեռ հարգելու են նաև Սևակ Շահին Բալըքչըի հիշատակը: «Մենք պատրաստվում ենք նամակներ ուղարկել Ադանայի ջարդերից հետո Լիբանան տեղափոխված Կիլիկյան կաթողիկոսությանը, և Էջմիածնի Մայր Աթոռին, այդ կերպ ողջ աշխարհի հայությանը ցույց տալով, որ Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանները ցավում են կատարվածի համար: Ավելի ուշ այցելելու ենք նաև Շիշլիում գտնվող հայկական գերեզմանոց` Սևակի շիրիմին»,- ասել են նրանք: Ինչպես տեղեկացնում է «Ակօս» պարբերականը, կազմակերպությունները թուրքերին կոչ են արել միանալ ակցիային: «Երեխաներ, երիտասարդներ, կանայք քշվեցին անապատներ: Տղամարդիկ սպանվեցին, եկեղեցիները, դպրոցները ավերակների վերածվեցին, գույքը ձեռքից ձեռք անցավ: Այդ իրադարձություններից հետո հայերին միայն վերապրած ցավը մնաց: Լռելով` այդ իրադարձությունները չեն մոռացվի, ժխտելով` չեն վերանա: Ընդհակառակը, ավելի են ամրացել: Իր կյանքը Անատոլիայի ժողովուրդների բարեկամությանը տված Հրանտ Դինքն ասում էր, որ բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ պետք է մոռանալ, ոչ թե անցյալից են վախենում, այլ ապագայից: Չմոռացված անցյալն ապագայի հիմքն է: Ապրիլի 24-ին միասնաբար զոհերին հիշելը, նրանց ոգեկոչելը, ցավը կիսելը միայն հայ ժողովրդի ցավը մեղմելով չի սահմանափակվելու, այլ նաև Թուրքիայի ժողովրդավարացման հիմքն է դառնալու»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:
Saturday, April 21, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment