Sunday, April 22, 2012

Ալիևների գերդաստանն ու ապատեղեկատվությունը հասան Հռոմ

HayNews.am. 21-4-2012- Այսօր Հռոմում կայացել է անգլերեն «Բաքու» ամսագրի շնորհանդեսը
: Մեկ տարեկան ամսագիրը տարածվում է Փարիզում, Բեռլինում, Նյու-Յորքում, հիմա նաև` Հռոմում: Հիմնադիրը` «Հեյդար Ալիև» հիմնադրամն է, գլխավոր խմբագիրը` Հեյդարի թոռնուհի, Իլհամի դուստր` Լեյլա Ալիևան: Հիմնադրամի նախագահն էլ Հեյդարի հարս, Իլհամի կին` Մեհրիբան Ալիևան է: Ամսագրի ռուսերեն տարբերակը հրատարակվում է 2007 թվականից: Հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, պարզվում է Ադրբեջանը անվանում են կրակների երկիր, հին պատմությամբ և հարուստ մշակույթով: Լեյլա Ալիևնան ասել է, որ այս նախաձեռնությամբ փորձում են շարունակել Ադրբեջանը դարձնել ավելի ճանաչելի:

No comments: