տալիս` կոչ անելով Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին հրաժարական տալ: Այս մասին իրանական Mehr գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանի նախկին արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին: Նրան զարմացնում է այն հանգամանքը, թե «երբ հանկարծ Սաուդյան Արաբիան դարձավ ժողովրդավարության հետևորդ»: «Այդ երկրում մարդու իրավունքները խախտվում են ամեն քայլափոխի, ու ծիծաղելի է, երբ այդ երկրի ներկայացուցիչները խոսում են Սիրիայում ժողովրդավարության մասին: Սակայն ցավալի է, որ Թուրքիան ԱՄՆ-ի ճնշումների ներքո հայտնվել է նման երկրների կողքին»,- ասել է Մոթաքին: Իր հերթին, Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, ասել է, որ Թեհրանի ու Անկարայի միջև կան սիրիական խնդրի շուրջ որոշակի տարաձայնություններ, սակայն դրանք ռազմավարական բնութ չեն կրում: «Երկու երկրներն էլ ցանկանում են բարեփոխումներ Սիրիայում, սակայն մենք ցանկանում ենք, որ դրանք անցկացվեն առանց արտաքին ճնշումների: Ես կարծում եմ, որ Թուրքիան Սիրիայի հանդեպ քաղաքականություն է վարում ԱՄՆ-ի ու Արևմուտքի ճնշումների ներքո»,- ասել է Լարիջանին:
Saturday, April 21, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment