Saturday, April 21, 2012

Էրհան Թունջելը պնդում է, որ մորաքույրը հայ է

Tert.am. 21-4-2012- Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության ընթացքում որպես մեղադրյալ
ներկայացված , ապա ազատ արձակված Էրհան Թունջելը պնդել է, որ Դինքի սպանության հետևում խմբավորում է կանգնած: Նախկին ոստիկան Թունջելը հարցազրույց է տվել թուրքական «Posta» թերթի լրագրող, Հրանտի Դինքի սպանության մասին գիրք գրած Նեդիմ Շեներին և հայտարարել, որ սպանությունը «սիրողական մակարդակի չէր» և 5-6 հոգու կազմակերպած» չէր կարող լինել: Անդրադառնալով Յասին Հայալի հայտարարություններին` նա պնդել է որ Հայալը «Էրգենեկոն» խմբավորման անդամ է: «Նրան պետք է լուրջ վերաբերվել: Իմ խիղճը շատ հանգիստ է, Եթե սպանությունը լսելուց հետո պարզապես ճանապարհս շարունակեի, խնդիրների մեջ չէի ընկնի»,-ասել է նա: Էրհան Թունջելը բնակություն է հաստատել այն թաղամասում, որտեղ ապրում է Հրանտ Դինքի ընտանիքը: Նրա եղբորը` Խոսրով Դինքին դա զայրացրել է, և նա պնդել է, որ «դա պետության կողմից իրենց ուղարկված մեսիջ է»: Անդրադառնալով հայ լինելու մասին պնդումներին` Թունջելն ասել է:«Տատիկս հայ չէ: Տեղահանության ժամանակ մեր ընտանիքը որդեգրել է հարևան հայ ընտանիքի աղջկան: Հետևաբար` մորաքույրս է հայ»:

No comments: