«Լրագիր» 18-4-2012- Ապրիլի 27-ին Դուբլինում տեղի կունենա ԵԱՀԿ գագաթնաժողովը, որի թեման կդառնա «Համընդհանուր ապագա. խաղաղության կերտում եւ պահպանում»-ը: Գագաթնաժողովի ընթացքում մասնակիցները կփորձեն վրացական, մերձդնեստրյան եւ ղարաբաղյան հակամարտություններին լուծում գտնել: Քննարկվելու են նաեւ հյուսիսիռլանդական խնդրի լուծման ճանապարհները:
Միեւնույն ժամանակ Եվրախորհդարանը Ստրասբուրգում պլենար նստաշրջանի ժամանակ կդիտարկի Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ երկու բանաձեւերի նախագծեր: Խորհրդարանականները կքվեարկեն բանաձեւերը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ասոցիացիոն պայմանագրերի վերաբերյալ բանակցությունների շրջանակում:
Մինչ պլենար նստաշրջանը խորհրդարանականները նշել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ԵՄ պայմանագրերը պետք է օգնեն վերջ դնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «ԵՄ եւ Հայաստանի, ԵՄ եւ Ադրբեջանի միջեւ ասոցացման սպասվելիք համաձայնագրերը պետք է իրենց ներդրումն ունենան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում, որը խոչընդոտում է Եվրոպական հարեւանության քաղաքականության լիակատար զարգացմանը», նշվում է Եվրախորհրդարանի կայքում:Thursday, April 19, 2012
Ղարաբաղյան թեման ակտուալացվում է
«Լրագիր» 18-4-2012- Ապրիլի 27-ին Դուբլինում տեղի կունենա ԵԱՀԿ գագաթնաժողովը, որի թեման կդառնա «Համընդհանուր ապագա. խաղաղության կերտում եւ պահպանում»-ը: Գագաթնաժողովի ընթացքում մասնակիցները կփորձեն վրացական, մերձդնեստրյան եւ ղարաբաղյան հակամարտություններին լուծում գտնել: Քննարկվելու են նաեւ հյուսիսիռլանդական խնդրի լուծման ճանապարհները:
Միեւնույն ժամանակ Եվրախորհդարանը Ստրասբուրգում պլենար նստաշրջանի ժամանակ կդիտարկի Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ երկու բանաձեւերի նախագծեր: Խորհրդարանականները կքվեարկեն բանաձեւերը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ասոցիացիոն պայմանագրերի վերաբերյալ բանակցությունների շրջանակում:
Մինչ պլենար նստաշրջանը խորհրդարանականները նշել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ԵՄ պայմանագրերը պետք է օգնեն վերջ դնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «ԵՄ եւ Հայաստանի, ԵՄ եւ Ադրբեջանի միջեւ ասոցացման սպասվելիք համաձայնագրերը պետք է իրենց ներդրումն ունենան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում, որը խոչընդոտում է Եվրոպական հարեւանության քաղաքականության լիակատար զարգացմանը», նշվում է Եվրախորհրդարանի կայքում:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment