Monday, April 16, 2012

Իրանի դեմ հավանաբար նոր պատժամիջոցներ կկիրառվեն. Օբամա

Tert.am. 16-4-2012- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արձագանքել է Իսրայելի այն մեղադրանքներին, համաձայն որոնց՝ Ստամբուլում կայացած բանակցությունները Իրանին հնարավորություն են տվել շարունակել ուրանի հարստացումը: «Մենք դեռևս ունենք «պատուհան», որի շրջանակներում տարաձայնությունները կարող են կարգավորվել դիվանագիտական ճանապարհով», - հայտարարել է Օբաման Կոլումբիայում: Ի պատասխան Իսրայելի այն հայտարարություններին, որ Թեհրանին «նվեր» են մատուցել՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Իրանի դեմ ավելի շատ պատժամիջոցներ կկիրառվեն, եթե առաջիկա ամիսներին գերտերությունների հետ կայանալիք միջուկային բանակցություններում առաջընթաց չնկատվի: Կոլումբիայի Կարտախենա քաղաքում կայացած ասուլիսի ընթացքում, որտեղ տեղի էր ունենում «Ամերիկաների գագաթնաժողովը», Օբաման ասել է, որ Իրանի և վեց գերտերությունների միջև շաբաթ օրը վերսկսված բանակցությունները չէն ձգձգվի անորոշ ժամանակով և «կպահանջեն Իրանից գործել»: «Ես պարզ ասել եմ Իրանին և մեր բանակցող գործընկերներին, որ մենք չենք պատրաստվում բանակցել միայն կործանվող բանակցությունները ձգձգելու համար» - հայտարարել է Օբաման: Իրանի և վեց գերտերությունների ներկայացուցիչները հանդիպել են շաբաթ օրը՝ Թեհրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցերը քննարկելու համար, որն ըստ Իրանի՝ ուղղված է էներգետիկ նպատակներով, սակայն մյուսն կողմերը կարծում են, որ Իրանը ատոմային ռումբ է կառուցում: Խումբը, որի մեջ մտնում են Միացյալ Նահանգների և ՄԱԿ - ի Անվտանգության խորհրդի մյուս չորս մշտական անդամները՝ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը և Ռուսաստանը, ինչպես նաև Գերմանիան Իրանի հետ համաձայնության է եկել կրկին հանդիպել մայիսի 23-ին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դժգոհություն է հայտնել, որ հաջորդ բանակցությունները կայանալու են մեկ ամսից՝ ասելով, որ շատ կարևոր էր, որպեսզի Թեհրանը անմիջապես քայլեր ձեռնարկեր ուրանի հարստացման աշխատանքների դադարեցման ուղղությամբ:

No comments: