Tuesday, April 17, 2012

Հոլանդիայում հայերը, քրդերն ու թուրքերը բողոքի ակցիայով կդիմավորեն Գյուլին

HayNews.am. 16-4-2012- Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլլահ Գյուլը պատրաստվում է մեկնել Հոլանդիա, որտեղ նշվելու է թուրք-հոլանդական հարաբերությունների հաստատման 400-րդ տարին: Գյուլը Հոլանդիա կմեկնի ապրիլի 17-19-ը: Սակայն այստեղ Թուրքիայի նախագահին այնքան էլ չեն սպասում հայերը, քրդերը, ասորիները, ինչպես նաև թուրքերը` նախապատրաստելով հզոր բողոքի ակցիաներ: Ապրիլի 18-ին Հոլանդիայում գործող հայկական, քրդական, ասորական և թուրքական կազմակերպությունները համատեղ բողոքի ակցիաներ կանցկացնեն Հաագայում Գյուլի ժամանման դեմ: Հայերը կբարձրաձայնեն Հայոց ցեղասպանության փաստի հանդեպ Թուրքիայի խիստ ժխտողական քաղաքականությունը, քրդերը կբողոքեն այդ երկրում իրենց իրավունքների ոտնահարման դեմ, իսկ թուրքական կազմակերպություններն էլ` ժողովրդավարության ցածր մակարդակից: Քրդական «Եփրատ» գործակալության փոխանցմամբ` բողոքի համատեղ ակցիան կանցկացվի Հոլանդիայի խորհրդարանի շենքի առաջ, ուր էլ ապրիլի 18-ին այցելելու է Թուրքիայի նախագահը:

No comments: