Thursday, April 19, 2012

ԱՄՆ-ը կմեծացնի ճնշումը Սիրիայի վրա. ԱՄՆ պետդեպ

Tert.am. 19-4-2012- ԱՄՆ-ը կմեծացնի Սիրիայի վրա գործադրվող ճնշումը, քանի որ Դամասկոսը չի կատարում ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագիրը. հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոները: Նա նշել է, որ Սիրիայում չի հաջողվել դադարեցնել կրակը և բռնություններն այս երկրում շարունակվում են: «Անգամ կրակի դադարեցումը բավարար չէ: Գոյություն ունեն նաև պլանի այլ ասպեկտներ` ներառյալ քաղբանտարկյալների ազատ արձակումը, միջազգային լրատվամիջոցների մուտքը երկիր, ինչպես նաև միջազգային մարդասիրական օգնության տրամադրումը: Որևէ առաջընթաց չկա այս հարցերում: Հետևաբար մենք քննարկում ենք «Բ» պլանը` Ասադի վրա ճնշումն ավելացնելու համար»,- ասել է նա: Նա նշել է, որ ամեն դեպքում ԱՄՆ-ը ցանկանում է, որ 250 դիտորդները շարունակեն աշխատել Սիրիայում և տիրող իրավիճակի մասին պարբերաբար տեղեկատվություն հաղորդեն: Դամասկոսի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը քննարկվելու է Փարիզում` մի շարք երկրների արտգործնախարարների մասնակցությամբ: Քննարկմանը մասնացելու է նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Սիրիայի կառավարական զորքերի և ընդդիմադիր զինյալների միջև հրադադար էր հաստատվել, իսկ երկրում սկսել են աշխատել ՄԱԿ-ի դիտորդական առաքելության առաջին խումբը:

No comments: