Saturday, April 14, 2012

Մենք փորձեցինք բարեկամանալ անգամ հայերի հետ. Թուրքիայի փոխվարչապետ

Tert.am. 14-4-2012- Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը Ուլուդաղի համալսարանում «Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ու ժողովրդական դիվանագիտությունը» խորագրով համաժողովի ընթացքում ունեցած իր ելույթում անդրադարձել է հարևանների հետ «զրո խնդիրներ» ունենալու քաղաքականությանը, և հայտարարել, որ այդ քաղաքականությունը հաջողվել է: «Մեր ավագներն ասում էին` մենք 3 կողմերից ծովով և 4 կողմից թշնամիներով շրջապատված երկրիր ենք: Մենք փոխեցինք այդ կարծրատիպը և բարեկամություն հաստատեցինք Սիրիայի, Իրանի, Իրաքի հետ: Անգամ հայերի հետ արձանագրություններ պատրաստեցինք, սակայն քանի դեռ եղբայրական Ադրբեջանի «օկուպացումը» շարունակվում են, մենք մեր դռները չբացեցինք»,-ասել է նա: Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberler կայքը, անդրադառնալով «բարեկամական Սիրիայի» հարցում վերջին զարգացումներին, Առընչն ասել է, որ «սատանան կախարդանքը փչացրել է», սակայն իրենք հույս ունեն, որ այդ բարեկամությունը մի օր վերականգնվելու է: Առընչի դեմ համալսարանում մոտ 40 հոգանոց խումբ բողոքի ակցիա է կազմակերպել: Որպես «երկրորդ պլանի լավագույն դերասանի», նրան ցանկացել են «օսկար» հանձնել, սակայն Ոստիկանությունը խոչընդոտել է:

No comments: