Saturday, April 7, 2012

Իրանի միջուկային ծրագրի հանդեպ ՄԱԿ-ի, ԱԷՄԳ-ի ու «Վեցյակի» դիրքորոշումներն ավելորդ քաղաքականացված են

1in.am. 7-4-2012- Իրանական Press TV-ի փոխանցմամբ`Իրանը ողջունում է յուրաքանչյուր միջոց՝ ուղղված «Վեցյակի» հետ բանակցություններում դրական արդյունքի ձեռքբերմանը: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության կոմիտեի անդամ Փարվիզ Սորուրին: Վերջինիս խոսքերով՝ Իրանի միջուկային ծրագրի հանդեպ ՄԱԿ-ի, ԱԷՄԳ-ի ու «Վեցյակի» դիրքորոշումներն ավելորդ քաղաքականացված են. «Մենք հուսով ենք, որ «Վեցյակի» անդամ մի շարք երկրներ գիտակցում են, որ Իրանի դեմ ուղղված միջոցներն անարդյունք են եղել և միայն ամրապնդել են իրանական ժողովրդի վճռականությունը: Եթե «Վեցյակը» փոխի իր դիրքորոշումը, ապա կողմերը դրանից միայն կշահեն»: Հիշեցնենք, որ Իրանի ու «Վեցյակի» միջև վերջին բանակցությունները տեղի են ունեցել 2010 թվականի դեկտեմբերին Ժնևում ու 2011 թվականի հունվարին Ստամբուլում: Երկու դեպքում էլ դրանք ավարտվել են անարդյունք:

No comments: