
Tert.am. 7-4-2012- Երեկ Դիրաբեքիրի երկրորդ ռազմական դատարանում տեղի է ունեցել հայազգի զինծառայող Սևակ Շահին Բալըքչըի գործով դատական հերթական նիստը: Դատարանը որոշել է դեպքի վայրում փորձաքննություն անցկացնել:
Ինչպես տեղեկացնում է Radikal-ը, դատաբժշկական փորձագետ Էրսին Աննաքի պատրաստած զեկույցից, սակայն, պարզ է դառնում, որ Սևակի մահվան պատճառ դարձած փամփուշտը պատահական լինել չէր կարող, քանի որ զենքն ուղիղ ուղղված է եղել նշանակետին:
Մարդասպան Քըվանչ Աղաօղլուի համար դատախազը 3- 9 տարվա ազատազրկում է պահանջել:
Փորձագետը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ոստիկանության պատրաստած զեկույցում միմյանց հակասող կետեր կան: Ոստիկանության ներկայացրած զեկույցում նշվում է, որ կրակը հեռվից է բացվել:
Հիշեցնենք, որ Սևակ Շահին Բալըքչըն սպանվել էր 2011 թ.-ի ապրիլի 24-ին, զորացրվելուց ընդամենը 23 օր առաջ: Նրա հարսնացուն պատմել էր, որ զորամասում 50 լիրա գումարի կորստի պատճառով Սևակն իր հրամանտարի կողմից ծեծի է ենթարկվել: Երբ դեպքից հետո նա հրամանատարի դեմ բողոք է ներկայացրել, նրան սպառնացել են և ստիպել, որ դիմումը հետ վերցնի:
Սևակին սպանած թուրք զինվոր Քըվանչ Աղաօղլուն այժմ ազատության մեջ է.
No comments:
Post a Comment