Thursday, May 17, 2012

Իրանին է բաժին ընկնում նավթի համաշխարհային առաքումների 10.5 տոկոսը

1in.am. 17-5-2012- Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նավթարդյունաբերության նախարարության ներկայացուցիչ Հոսեյին Իսմաիլի Շեհմիրզադեն Աշխաբադում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսի ժամանակ անդրադարձել է Իրանի նավթագազային պաշարներին. «Իրանը Հայաստանի և Թուրքիայի հիմնական մատակարարների թվում է: Իրանը զգալի դեր է խաղում Ադրբեջանից Նախիջևան գազի փոխադրման հարցում: Ներկայումս Իրանին է բաժին ընկնում նավթի համաշխարհային առաքումների 10.5 տոկոսը և գազի համաշխարհային առաքումների 17 տոկոսը: Իր գազային պաշարներով Իրանն աշխարհում երկրորդն է (Ռուսաստանից հետո) և համարվում է գազի խոշորագույն արտադրողներից, սպառողներից ու մատակարարներից մեկը: Իրանի գազային պաշարները կազմում են 34 տրիլիոն խորանարդ մետր, իսկ նավթային պաշարները՝ 150 միլիարդ բարել: Նավթն ու գազը այն հիմնական գործոններից են, որոնք տարածաշրջանի համար ապահովում են ոչ միայն տնտեսական զարգացում, այլև՝ անվտանգություն ու կայունություն»:

No comments: