Thursday, May 17, 2012

Թուրք գյուղացիները իսրայելական «լրտես» թռչուն են գտել

Tert.am. 17-5-2012- Թուրքիայի հարավ-արևելքում՝ Գազիայնթեփ քաղաքի մերձակա գյուղերից մեկում չվող թռչունը տագնապ է առաջացրել. գյուղացիները փետրավորին իսրայելցի լրտեսի տեղ են դրել, հայտնում է BBC-ին: Թռչունը սովորական եվրոպական մեղվակեր է եղել, ընդ որում՝ սատկած: Նրան գտել են արտում՝ ոտքին մետաղյա օղ՝ «Իսրայել» գրությամբ: Գյուղացիները համարել են, որ թռչնի ռունգերը արտասովոր, չափազանց լայն են ու կարող են միկրոչիպ պարունակել և ոստիկանություն են կանչել: Մարմինը փորձաքննության է տարվել: Թուրքիայի Գյուղատնտեսության նախարարությունում ուումնասիրել են փետրավոր դին և հավաստիացրել, որ թռչունը լրտես չի եղել: Իսկ մետաղյա ձողը թռչուններին կցելը սովորական պրակտիկա է, որի նպատակը չվող թռչունների տեղաշարժին հետևելն է: BBC-ին պատմել են, որ միայն մեծ ջանքերի գնով է հաջողվել գյուղացիներին համոզել, որ թռչնակը վտանգ չի ներկայացնում ազգային անվտանգությանը: Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները կտրուկ սրվել էին այն բանից հետո, երբ 2 տարի առաջ 9 պաղեստինամետ թուրք ակտիվիստներ էին զոհվել իսրայելական ռեյդի հետևանքով:

No comments: