կոնսորցիումն ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակման վերաբերյալ ներկայացրել է գազատարի ավելի կարճեցված տարբերակը՝ Nabucco-West-ը: Այս մասին ասվում է կոնսորցիումի տարածած հաղորդագրության մեջ: Nabucco-West-ի նախագծով նախատեսված է, որ գազատարը մեկնարկելու է թուրք-բուլղարական սահմանից մինչև Բաումգարտեն (Ավստրիա): Գազատարի երկարությունը կազմելու է 1300 կիլոմետր, որի 412 կիլոմետրը բաժին է ընկնում Բուլղարիային, 469 կիլոմետրը՝ Ռումինիային, 384 կիլոմետրը՝ Հունգարիային, 47 կիլոմետրը՝ Ավստրիային: Այս խողովակաշարը, որը հետագայում կարող է ընդլայնվել, նախատեսված է ադրբեջանական գազը դեպի Եվրոպա փոխադրելու համար: «Շահ Դենիզ» գազային հանքավայրի երկրորդ փուլի (2017) մշակման ժամանակ արդյունահանվելիք գազը թուրք-բուլղարական սահման է հասնելու «Անդրանատոլիական» գազատարով (TANAP), որի տարեկան թողունակությունը կազմելու է 16 միլիարդ խորանարդ մետր, և որի նախագիծը գնահատվում է 6-7 միլիարդ դոլար:
Thursday, May 17, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment