Tert.am. 16-5-2012- ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների տան արտաքին հատկացումների հարցերով ենթահանձնաժողովը այս շաբաթ ընդունել է մի շարք դրույթներ, որոնք խթանում են ԱՄՆ-ի շահերն ու ամերիկյան արժեքները Կովկասում՝ առաջարկելով Լեռնային Ղարաբաղին հատկացվող 2 մլն դոլար օգնությունը բարձրացնել մինչև 5 մլն և հրաժարվել Օբամայի վարչակազմի կողմից առաջարկված՝ Հայաստանին հատկացվող 7,2 մլն դոլար օգնության սահմանափակումից, - հայտնում է Ամերիկայի հայ Դատի հանձնախմբի (ANCA): Պետական արտաքին գործառնությունների ենթահանձնաժողովի նախագահ Քեյ Գրենջերը և առաջատար դեմոկրատ Նիթա Լոուիին կարևորել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական օգնության հավասարությունը, և կոչ են արել վարչակազմին մշակել հատուկ ռազմավարություն՝ Վրաստանի Ջավախքի հայ համայնքին (նպատակային) օգնություն տրամադրելու նպատակով: «ԱՄՆ-ի հայ համայնքը շնորհակալ է կոնգրեսական Ադամ Շիֆֆին, ով ջանք չի խնայել այս հարցում, իր՝ ակտիվ, հայամետ գործնեության համար», - ասել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը: «Մենք նաև ուզում ենք հայտնել մեր խորին երախտագիտությունը կոնգրեսական Սթիվ Րոֆմանը, դեմոկրատ Նիթա Լոուիին, կոնգրեսականներ Ֆրանկ Ուոլֆին և Ջեսսի Ջաքսոնին, և իհարկե, ներկայացուցչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Քեյ Գրենջերին» - եզրափակել է Արամ Համբարյանը: Thursday, May 17, 2012
Արտաքին հատկացումների հանձնաժողովն առաջարկել է կրկնապատկել Լեռնային Ղարաբաղին հատկացվող օժանդակությունը
Tert.am. 16-5-2012- ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների տան արտաքին հատկացումների հարցերով ենթահանձնաժողովը այս շաբաթ ընդունել է մի շարք դրույթներ, որոնք խթանում են ԱՄՆ-ի շահերն ու ամերիկյան արժեքները Կովկասում՝ առաջարկելով Լեռնային Ղարաբաղին հատկացվող 2 մլն դոլար օգնությունը բարձրացնել մինչև 5 մլն և հրաժարվել Օբամայի վարչակազմի կողմից առաջարկված՝ Հայաստանին հատկացվող 7,2 մլն դոլար օգնության սահմանափակումից, - հայտնում է Ամերիկայի հայ Դատի հանձնախմբի (ANCA): Պետական արտաքին գործառնությունների ենթահանձնաժողովի նախագահ Քեյ Գրենջերը և առաջատար դեմոկրատ Նիթա Լոուիին կարևորել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական օգնության հավասարությունը, և կոչ են արել վարչակազմին մշակել հատուկ ռազմավարություն՝ Վրաստանի Ջավախքի հայ համայնքին (նպատակային) օգնություն տրամադրելու նպատակով: «ԱՄՆ-ի հայ համայնքը շնորհակալ է կոնգրեսական Ադամ Շիֆֆին, ով ջանք չի խնայել այս հարցում, իր՝ ակտիվ, հայամետ գործնեության համար», - ասել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը: «Մենք նաև ուզում ենք հայտնել մեր խորին երախտագիտությունը կոնգրեսական Սթիվ Րոֆմանը, դեմոկրատ Նիթա Լոուիին, կոնգրեսականներ Ֆրանկ Ուոլֆին և Ջեսսի Ջաքսոնին, և իհարկե, ներկայացուցչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Քեյ Գրենջերին» - եզրափակել է Արամ Համբարյանը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment