Thursday, May 17, 2012

Թուրքիայում 11-րդ դարի հայկական եկեղեցուց 10 տոննա աղբ են հանել

Թուրքիայի Բաթմանի նահանգի Բեշիրի շրջանի Յենիփընար գյուղում գտնվող 11-րդ դարի հայկական եկեղեցին, որը տեղացիները աղբանոցի էին վերածել, սկսվել է մաքրվել աղբից։ Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ մոտ մեկ ամիս առաջ թուրքական «Դողան» գործակալությունը ահազանգել էր եկեղեցու անխնամ վիճակի մասին, որից հետո Թուրքիայի մաշկույթի եւ տուրիզմի նախարարության թանգարանների վարչությունը զգուշացրել է Բաթմանի նահանգապետարանին եւ Բեշիրի քայմաքամությանը՝ եկեղեցու վրա համապատասխան ուշադրություն դարձնել։ Այս զգուշացումից հետո Բաթմանի նահանգապետարանն ու Բեշիրի քայմաքամությունը սկսել են եկեղեցու մաքրման աշխատանքները, որին մասնակցել է 20 աշխատող։ Մեկ շաբաթվա ընթացքում եկեղեցու ներսից հանվել է մոտ 10 տոննա աղբ։ Բաթմանի համալսարանի ռեկտոր Աբդուսելամ Ուլուչամը նշել է, թե աղբից ազատված պատմական եկեղեցին կվերանորոգվի։

No comments: