Tert.am. 17-5-2012- Պարսից ծոցի երկրները, ներառյալ Սաուդյան Արաբիան, Կատարը և մի շարք այլ երկրներ, ԱՄՆ-ի լուռ համաձայնությամբ զենքի խոշոր խմբաքանակներ` այդ թվում և ծանր սպառազինություն են մատակարարում Սիրիայի ընդդիմությանը: Հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը` հղում կատարելով «Վաշինգտոն փոստ» պարբերականին: Պարբերականը, մեջբերելով սիրիական ընդդիմության, ինչպես նաև ԱՄՆ-ի և այլ երկրների պաշտոնատար անձանց խոսքերը, նշում է, որ Բաշար Ասադի կառավարությանը ընդդիմացող ուժերին ներկայում փոխանցվում են նույնիսկ հակատանկային զինատեսակներ: ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները նշել են, որ Վաշինգտոնը սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելով չի զբաղվում և նման ֆինանսավորում չի իրականացնում: Սակայն Դամասկոսի ներկայիս կառավարության դեմ պայքարող գրոհայիններին զենքի մատակարարման գործընթացը մասամբ համակարգվում է ԱՄՆ կողմից: «Սիրիայի ընդդիմությունն առավել ժամանակակից և մեծ ծավալներով զենք սկսել է ստանալ վերջին շաբաթների ընթացքում: Դրանց պահեստավորումը, իբրև թե, իրականացվում է Դամասկոսում, Իդլիբում (Թուրքիայի սահմանի մոտ) և Զաբադանիում (Լիբանանի սահմանի մոտ): Որոշ շրջաններ պարզապես զենքով ողողված են», - նշել է Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչներից մեկը: Պարբերականն ընդդիմության ճամբարից նաև տեղեկություններ է ստացել այն մասին, որ ընդդիմությունը ԱՄՆ պետդեպարտամենտի հետ ուղիղ կապի մեջ է, և տեղեկացնում է, թե կոնկրետ ում պետք է փոխանցվի սպառազինությունը և թե որտեղ այն պետք է թաքցվի: Սակայն, ըստ պարբերականի, անմիջապես Սիրիայի տարածքում ԱՄՆ ռազմական խորհրդատուներ կամ հետախուզության օպերատիվ ծառայողներ չկան, պնդում են ամերիկյան պաշտոնատար անձինք: Thursday, May 17, 2012
Պարսից ծոցի երկրները, ԱՄՆ-ի համաձայնությամբ, Սիրիայի ընդդիմությանը զենքի խոշոր խմբաքանակներ են փոխանցում
Tert.am. 17-5-2012- Պարսից ծոցի երկրները, ներառյալ Սաուդյան Արաբիան, Կատարը և մի շարք այլ երկրներ, ԱՄՆ-ի լուռ համաձայնությամբ զենքի խոշոր խմբաքանակներ` այդ թվում և ծանր սպառազինություն են մատակարարում Սիրիայի ընդդիմությանը: Հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը` հղում կատարելով «Վաշինգտոն փոստ» պարբերականին: Պարբերականը, մեջբերելով սիրիական ընդդիմության, ինչպես նաև ԱՄՆ-ի և այլ երկրների պաշտոնատար անձանց խոսքերը, նշում է, որ Բաշար Ասադի կառավարությանը ընդդիմացող ուժերին ներկայում փոխանցվում են նույնիսկ հակատանկային զինատեսակներ: ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները նշել են, որ Վաշինգտոնը սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելով չի զբաղվում և նման ֆինանսավորում չի իրականացնում: Սակայն Դամասկոսի ներկայիս կառավարության դեմ պայքարող գրոհայիններին զենքի մատակարարման գործընթացը մասամբ համակարգվում է ԱՄՆ կողմից: «Սիրիայի ընդդիմությունն առավել ժամանակակից և մեծ ծավալներով զենք սկսել է ստանալ վերջին շաբաթների ընթացքում: Դրանց պահեստավորումը, իբրև թե, իրականացվում է Դամասկոսում, Իդլիբում (Թուրքիայի սահմանի մոտ) և Զաբադանիում (Լիբանանի սահմանի մոտ): Որոշ շրջաններ պարզապես զենքով ողողված են», - նշել է Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչներից մեկը: Պարբերականն ընդդիմության ճամբարից նաև տեղեկություններ է ստացել այն մասին, որ ընդդիմությունը ԱՄՆ պետդեպարտամենտի հետ ուղիղ կապի մեջ է, և տեղեկացնում է, թե կոնկրետ ում պետք է փոխանցվի սպառազինությունը և թե որտեղ այն պետք է թաքցվի: Սակայն, ըստ պարբերականի, անմիջապես Սիրիայի տարածքում ԱՄՆ ռազմական խորհրդատուներ կամ հետախուզության օպերատիվ ծառայողներ չկան, պնդում են ամերիկյան պաշտոնատար անձինք:
برچسبها:
Տարածաշրջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment