ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ընդունել է «Դեպի Հայք» հիմնադրամի նախաձեռնությամբ Սփյուռքից և
Հայաստանի Հանրապետությունից Արցախ ժամանած մի խումբ երիտասարդների: Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը: Բակո Սահակյանը կարևորել է երիտասարդների դերակատարությունը Հայրենիք-Սփյուռք միասնության ամրապնդման ու հայ ազգային ինքության պահպանման գործում, ինչպես նաև նրանց հաճախակի այցելություններն Արցախ: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել «Դեպի Հայք» հիմնադրամի գործունեությունն այս ուղղությամբ՝ անգնահատելի համարելով կազմակերպության կողմից այս ոլորտում կուտակված փորձը: Հանդիպման ընթացքում Նախագահը պատասխանել է նաև երիտասարդների կողմից բարձրացված տարբեր հարցերի:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment