Thursday, May 17, 2012

Գյուլը և Օլանդը առանձնազրույց կունենան

Tert.am. 16-5-2012- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում առանձնազրույց կունենան: Թուրքական պատվիրակությունը, որում լինելու են նաև արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և Պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, ԱՄՆ կմեկնի մայիսի 18-ին: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Ֆրանսուա Օլանդի հետ երկկողմ հանդիպման մասին լուրերն արդեն հաստատվել են, սակայն չի բացառվում, որ գագաթնաժողովին մասնակցող այլ երկրների նախագահների հետ էլ առանձնազրույցներ տեղի ունենան: Չիկագոյում կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու են մոտ 60 երկրների ներկայացուցիչներ:

No comments: