
Tert.am. 16-5-2012- Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը ասել է, որ արաբ որոշ պաշտոնյաների վերջին հայտարարությունները Պարսից ծոցում իրանական որոշ կղզիների կարգավիճակի վերաբերյալ միջամտություն է երկրի ներքին գործերին, հայտնում է eurasiareview.com-ը:
Մեհմանփարաստը նկատել է, որ հավակնությունների դրսևորումը «ծանրութեթև չարված հայտարարություն է, քաղաքական և իրավական հավաստիության պակաս» և անհամատեղելի է այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հետ: Սաուդյան Արաբիայի արքայազն և արտաքին գործերի նախարար Սաուլ ալ-Ֆեյսալի ակնարկների առիթով, թե Սաուդյան Արաբիան կամ Բահրեյնը հնարավոր է «կլանեն» կղզիները, իրանցի պաշտոնյան նկատել է, որ ժողովրդի օրինական պահանջներին ուշադրություն դարձնելը լավագույն լուծումը կլիներ Բահրեյնում առկա ճգնաժամին: Մեհմանփարաստը ասել է նաև, որ ժողովրդի աջակցությունը իշխանության իրական ուժ է տարածաշրջանի երկրներում: Այս առիթով ևս, նա խոսել է «սիոնիստական դավադրությունների» մասին: Խոսքը Պարսից ծոցի Աբու Մուսա, Մեծ և Փոքր Թունբ կղզիների մասին է, որոնք նախկինում պատկանել են այժմ Միացյալ Արաբական Էմիրությունները կազմող Ռաս ալ-Խայիմա և Շարջա էմիրություններին: Իրանը մեղադրվում է այս կղզիների օկուպացման համար:
No comments:
Post a Comment